Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 21:10 29-08-2025

Փաշինյանը հասել է նրան, որ զինվորներն իրենց տների մոտ են զոհվում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Հարց է առաջանում՝ ամենամեծ թվով զինվորները սահմաններին ո՞ւմ օրոք են զոհվել, հաստատ ոչ ընդդիմադիր գործիչներից որևէ մեկի կառավարման տարիներին կամ իշխանության տարիներին։ Փաշինյանը հավատարիմ է Փաշինյանի ոճին․ իր հայտարարությունները չունեն որևէ հիմք․ այսօր ասում է մի բան, վաղը կարող է դրա հակառակն ասել, և նրա հայտարարություններում որևէ խնդիր, այսինքն՝ որևէ ճշմարտության հատիկ փնտրելը վերածում է անշնորհակալ գործի։ Փաշինյանն է, փաշինյանական հայտարարություններ է անում»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «այսօր սահմանին զինվոր չի զnhվում, դրանից ընդդիմությունը դժբախտ է»։

Հիշեցնենք՝ նման պնդում Նիկոլ Փաշինյանը երեկ էր արել՝ ընդդիմությանը մեղադրելով նաև պատերազմ հրահրելու մտադրություն ունենալու մեջ։ «Ո՞նց անենք, որ ձախողենք, տապալենք, ո՞նց անենք, որ նոր էսկալացիա լինի, բա այս ո՞նց կլինի։ Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, հասկանո՞ւմ եք։ Չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ են, բա ո՞նց կլինի, որ սահմանին զինվոր չզոհվի, բա մենք ինչի՞ հաշվին ապրենք, բա ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր կառավարության ղեկավարը։

Քրիստինե Վարդանյանը շեշտեց՝ ընդդիմությունն ամենաերջանիկը կլինի, եթե սահմաններին և բանակում ընդհանրապես ոչ մի զինվոր չզոհվի, ունենանք խաղաղություն և անվտանգություն։ Ըստ նրա՝ հարցն այն է, որ այն, ինչ Փաշինյանն է առաջարկում, ոչ թե անվտանգություն է, այլ՝ ինքնասպանությունը, ընդդիմությունը դրա մասին է խոսում։ «Փաշինյանը հասել է նրան, որ ինչքան էլ վատ հնչի, զինվորներն իրենց տների մոտ են զոհվում։ Այսինքն՝ եթե առաջ զոհվում էին Երևանից 400 կմ հեռավորության վրա՝ սահմանները պաշտպանելիս և այլնից, 2022-ին Ջերմուկում չզոհվեցի՞ն զինվորները, հայ զինվորներ չէի՞ն զոհվածները, ուղղակի տանն էին մոտիկ։ Փաշինյանն ուղղակի հասել է նրան, իր ձեռքբերումն այն է, որ չի ապահովել անվտանգություն, ուղղակի, պատերազմը ավելի է մոտեցել մեր տներին։ Եթե դա ձեռքբերում է ինչ-որ մեկի համար, ընդդիմության ներկայացուցիչների համար, Դաշնակցության համար, դա ձեռք բերում չի»,- ասաց նա՝ բոլորին հորդորելով վիճակագրությանը նայել։

Անդրադառնալով մեղադրանքին, թե ընդդիմությունը ցանկանում է պատերազմ հրահրել՝ Քրիստինե Վարդանյանը հակադարձեց, որ ընդդիմությունը ոչ թե խաղաղությանն է դեմ, այլ Նիկոլ Փաշինյանի գրած փաստաթղթին․ «Ինչպես Նիկոլ Փաշինյանի գրած փաստաթուղթը նույնը չէ խաղաղության հետ, այնպես էլ Փաշինյանը նույնը չէ պետության հետ։ Այսինքն՝ էստեղ է տարրական մանիպուլյացիան, իսկ ինչ վերաբերում է պատերազմ հրահրելուն, ստացվում է՝ վե՞րջ, արդեն Ալիևը մեղավոր չէ՞ պատերազմի, հարձակման համար, ընդդիմությո՞ւնն է մեղավոր, ընդդիմությունը դարձա՞վ պատասխանատու՝ չունենալով որևէ լծակ, որևէ ազդեցություն, իր պնդմամբ, լինելով զրոյական ազդեցության ուժեր, բայց երկրում ինչ կատարվում է ընդդիմությո՞ւնն է մեղավոր։ Ուրեմն հզոր ընդդիմություն ունի Փաշինյանը՝ հզորագույն»։

Ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ աշխարհում որևէ երկրի ընդդիմություն պատերազմի, խաղաղության, պայմանագրի կնքման կամ չկնքման համար պատասխանատու չէ։ Նրա դիտակմամբ՝ դա օրվա իշխանությունների, ամբողջական իշխանություն ունեցող պաշտոնյայի պատասխանատվության տիրույթում է, ով ասում է՝ «կառավարությունը ես եմ», «կաթողիկոսը ես եմ», «գլխավոր դատախազը ես եմ» և այլն»։

«Էդ ո՞նց է ստացվում, որ կառավարությունն ամբողջությամբ ինքն է, բայց պատերազմի, խաղաղության հարցերում ընդդիմությունն է մեղավոր։ Ուղղակի խնդիրն այն է, որ Փաշինյանը 7 տարի մարդկանց խաբել է, որ Ադրբեջանի հետ ստորագրած թուղթը բերելու է խաղաղություն, հիմա հրապարակել են այն թուղթը, և մարդիկ տալիս են տրամաբանական հարցեր, Փաշինյանն էլ ուզում է վերագրել, որ էդ հարցերը տալիս են միայն նեղ խմբի մարդիկ՝ իր քաղաքական հակառակորդները։ Դա այդպես չէ, մարդիկ շատ տրամաբանական հարցադրումներ են անում՝ գերիներով ինչպե՞ս ենք խաղաղություն ունենում, ադրբեջանական զորքերը մեր սահմաններում ո՞նց ես խաղաղության մասին խոսում, եթե գերիների հարցը չես կարողացել լուծել, ո՞նց ես պնդում, որ էն ավելի բարդ հարցերը լուծելու ես։ Էս հարցերի մասին է, էս հարցերին պատասխանել չկարողանալու համար է Փաշինյանը նման հայտարարություններ անում, որոնք Դուք մեջբերեցիք։ Դա է ամբողջ էությունը»,- շեշտում է նա։

Քրիստինե Վարդանյանը հավելեց, որ իրականում այս հրապարակումով Փաշինյանն ապացուցեց այն պնդումները, որ անում են ընդդիմադիրները՝ առ այն, որ այս փաստաթղթով խաղաղություն ունենալ չենք կարող։ «Իրականում ինքն էլ է խոստովանում, ուղղակի փորձում է մանիպուլացնել, սա է պատկերը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է