copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:16 29-08-2025

Վատ վիճակում գտնվող Նավուր-Բերդ ավտոճանապարհը այս տարի էլ չեն նորոգելու

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վատ վիճակում գտնվող Նավուր-Բերդ ավտոճանապարհը այս տարի էլ չեն նորոգելու

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը կառուցապատելուց հետո Բերդ համայնքի բնակիչների մեծ մասը գերադասում է Երևան, Հայաստանի այլ վայրեր հասնել այդ ճանապարհով(այն ավելի կարճ է ու քիչ ժամանակատար է), սակայն այդ ճանապարհի սկզբնամասը՝ մոտ 10 կիլոմետր երկարությամբ Նավուր-Բերդ ավտոճանապարհը փոսառատ, անհարթ է, այն հրատապ կարիք ունի հիմնանանորոգման։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցում եմ արել․ «Ե՞րբ է հիմնանորոգվելու հանրապետական նշանակության ավտոճանապարհի Նավուր-Բերդ հատվածը»։

Նախարարությունից պատասխանել են․ <<Հայտարարվել է Հ-36, /Մ4/( Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ42+100(40+606)+կմ51+900 հատվածի հիմնանորոգման և Հ-36, /Մ4/( Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 51+900-կմ56+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռբերման գնման ընթացակարգ։ Հայտերը կբացվեն սույն թվականի սեպտեմբերի 9-ին։ Նախագծային աշխատանքները կիրականացվեն այս տարի, իսկ կապալային աշխատանքները՝ 2026թվականին>>։
Все реакции:
55

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ