copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 20:23 29-08-2025

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին

2020-ի արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունն էապես փոխվել է։ Վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել էին ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը՝ ներգրավվելու հայ-ադրբաջանական հակամարտության լուծման մեջ։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ՌԴ-ի՝ դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են և այդ թուլացման հեևանքով ակտիվացել են ԱՄՆ-ի ջանքերը։ Ուստի ԱՄՆ-ն է Թրամփի գլխավորությամբ ստանձնել միջնորդի դեր այդ հակամարտության լուծման գործում։ Միջնորդական ջանքերն իրենց հանգուցալուծումը գտան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպմամբ։

Կողմերը Վաշինգտոնում ստորագրեցին համատեղ հռչակագիր, ըստ որի՝ հաստատում են խաղաղության, բարեկեցության և կայունության ուղին՝ որպես տարածաշրջանային հարաբերությունների նոր մեկնարկային կետ։ Այդ ուղին անվանակոչվում է «Թրամփի ուղի» (TRIPP – Trump Route for International Peace and Prosperity (հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»)։

«Զանգեզուրի միջացքը» Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումը և Թրամփի ուղին լայնորեն լուսաբանվել են թուրքական մեդիա դաշտում՝ տարբեր շեշետադրումներով։

Պետական և իշխանական մամուլի անդրադարձը վերոնշյալ թեմաներին․
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը նշել է, որ նախաստորագրումն այնուամենայնիվ չի նշանակում, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել:
«Համաձայնագիրը կստորագրվի և կպաշտոնականացվի Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո, որտեղ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ» նշվել է հրապարակման մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:



Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել