copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 17:40 29-08-2025

«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական մահվան դեպքն է գրանցվել․ ըստ լուրերի՝ մահացածը Արցախից բռնի տեղահանված էր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական մահվան դեպքն է գրանցվել։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մահացածը Արցախից բռնի տեղահանված էր։ Չնայած առողջական սուր խնդիրներին և բազմաթիվ բողոքներին՝ կալանավորին չեն տեղափոխել բժշկական հաստատութուն, չեն ցուցաբերել պատշաճ բժշկական օգնություն։

Փաստաբանը մահացած կալանավորի մահվան հանգամանքների վերաբերյալ դիմել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին և գլխավոր դատախազին՝ պահանջելով անցկացնել ուղիղ և լիարժեք քննություն։

Բազմիցս բարձրաձայնել եմ, որ ՔԿՀ-ներում բարձիթողի վիճակը հանգեցրել է դատապարտյալների շրջանում մահվան դեպքերի աճին։ Չի ցուցաբերվում պատշաճ բժշկական օգնություն, կա դեղորայքի խնդիր, առողջական լրջագույն խնդիրներ ունեցող կալանավորները չեն տեղափոխվում բժշկական հաստատություններ։ Լավագույն դեպքում՝ ազատազրկվածները ստիպված են լինում սպասելու մի քանի ամիս, որպեսզի իրենց հերթը հասնի։ Այնինչ, այդ ընթացքում էլ վատ վերջաբանով դեպքերը անխուսափելի չեն։ Մի շարք հիվանդությունների դեպքում, որոնք կարող են մահվան հանգեցնել, բժշկական ծառայությունը պետք է իրականացվի արտահերթ:

Արձանագրենք, որ այս տարվա մեջ սա արդեն 17-րդ մահվան դեպքն է, որ գրանցվել է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում։ Մեծ թիվ են կազմում նաև ինքնասպանությունները, ինքնավնասումները։

ՔԿՀ֊ներում կենցաղային, սանիտարահիգիենիկ տարրական պայմանների բացակայության, ջրի որակի և պատշաճ բուժծառայության ապահովման խնդիրների մասին բարձրաձայնել եմ բազմիցս՝ ԱԺ ամբիոնից, պատասխանատուներին անձամբ առաջարկներ ներկայացնելով։

Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին ճամարտակող իշխանությունների համար մարդն արժեք չունի: Չնայած ներկայացված բազմաթիվ առաջարկներին և ահազանգներին՝ սրանք համառորեն շարունակում են անտեսել խնդիրները: Այսպիսի պայմաններում առողջ մարդն էլ կալանավորվելու պարագայում ձեռք կբերի մի շարք հիվանդություններ:

Մեկ անգամ ևս խնդրի շուրջ եմ հրավիրում պատկան մարմինների՝ ՀՀ արդարադատության նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը։ Հրատապ անհրաժեշտություն են այս ոլորտում համակարգային փոփոխությունները, այլապես, ականատեսն ենք լինելու ավելի տխուր վիճակագրական պատկերի։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը