copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:56 29-08-2025

Գյումրու բնակչի տան զննությամբ հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցի բնակիչ 40-ամյա մի տղամարդ իր մոտ և տանը պահում է մեծ քանակությամբ մարիխուանա, որից պատրաստում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, այն օգտագործում անձամբ ու նաև իրացնում։

Օգոստոսի 26-ին` ժամը 18.30-ին, Տիմիրյազևի փողոցում ձերբակալվեցին և իրենց վարած «Շկոդա» մակնիշի մեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեցին 40-ամյա տղամարդու հարևանները` նույն փողոցի բնակիչ 37 և 48 տարեկան տղամարդիկ:

37-ամյա վարորդը հայտնեց, որ ավտոմեքենայում ունի «խիմկա» տեսակի թմրանյութ։ 15 րոպե անց Տիմիրյազևի փողոցում ձերբակալվեց նաև 40-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, նաև` երեք փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 6,5 գրամ զանգվածներով։ Նա հայտնեց, որ փաթեթներում «խիմկա» տեսակի թմրամիջոց է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ