copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:20 29-08-2025

150 դրամի դիմաց՝ խախտված իրավունքներ եւ Տիգրան Ավինյանի անպատասխանատվությունը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի տրանսպորտում տիրող իրավիճակը, հատկապես սակագնի թանկացումից հետո, օրեցօր ավելի լարված է դառնում։ Եթե իշխանությունը բարձր գինը հիմնավորում էր ծառայության որակի բարձրացմամբ, ապա իրականությունը հակառակն է. քաղաքացիները բախվում են ոչ միայն անհարմարությունների, այլ նաեւ նվաստացնող վերաբերմունքի։
Վերջին օրերին Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը եւ բլոգեր Արթուր Չախոյանը դիտարկումներ են արել տրանսպորտում։ Նրանք փաստել են՝ Տիգրան Ավինյանի վարչակազմի ուղարկած վերահսկողները քաղաքացիների հետ խոսում են ոչ հարգալից տոնով, հաճախ՝ ագրեսիվ եւ «քյարթու» վարքագիծ դրսեւորում։ Տուգանքներ են գրանցվում նույնիսկ առանց ստուգման։ Չախոյանն ինքը երեկ տուգանվել է՝ առանց որեւէ ստուգման կամ հիմնավորման։
Հասարակական վերահսկողությունը, ըստ ամենայնի, վերածվել է քաղաքացիների դեմ ուղղված մեխանիզմի։ Սա լուրջ ահազանգ է. քաղաքապետարանը պարտավոր է երաշխավորել ոչ միայն վճարային կարգապահություն, այլ նաեւ արժանապատիվ վերաբերմունք իր քաղաքացիների նկատմամբ։
Թանկացած տոմսի դիմաց երեւանցին ակնկալում է ոչ թե ճնշում ու կասկած, այլ անվտանգ, հարգալից ու որակյալ սպասարկում: Մինչդեռ այսօր Երեւանում գործ ունենք տրանսպորտային քաղաքականության տապալման եւս մեկ դրսեւորման հետ, որի քաղաքական պատասխանատվությունը լիովին կրում է Տիգրան Ավինյանը. մարդ, որ արդեն ասոցացվում է ստախոսության հետ: Մինչ այս քարոզում էր՝ «ասե՛ք՝ կանե՛նք», հիմա ասում ենք՝ քո խոստացած տրոլեյբուսները գնի՛ր, ասում է՝ փող չկա, ասում ենք՝ մահվան վերելակները փոխի՛ր, ասում է՝ փող չկա: Ասում ենք՝ մարդկանց մի՛ նվաստացրու, նա ուղարկում է թաղային խուժան եւ «ախրանիկ» հիշեցնող զազրելի ժամանակների կերպարներին հանրային տրանսպորտ՝ նսեմացնելու ՀՀ քաղաքացիներին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում