copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:21 28-08-2025

Ինչու հասարակական կարգի պահպանության աշխատակիցները չունեն միանման արտահագուստ. Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Փաստորեն ուղևորները չեն համակերպվում Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ և նույնիսկ ԱԺ ֊ում տուգանքի մասին օրենք հորինելուց և քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնելուց հետո էլ մարդիք շարունակում են բոյկոտել ու չվճարել։

Հիմա հարց իշխանությանը.

• Ինչո՞ւ հասարակական կարգի պահպանության աշխատակիցները չունեն տարբերանշան, կամ համապատասխան և միանման արտահագուստ, ( դրես կոդ ) որով կտարբերվեն միուս քաղաքացիներից,

• Հասարակական կարգի պահպանության աշխատակիցները պաշտոնեա՞ են, թե՞ գողական,

• Արդյոք հասարակական կարգի պահպանության աշխատակիցները ունե՞ն իրավաբանական կրթություն` ինչպես օրենքի պաշտպան այլ կառույցների աշխատակիցներ, օրինակ` պարեկները, որոնք կատարում են նմանատիպ գործառույթներ վարորդների հանդեպ,

• Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանության աշխատակիցների աշխատանքի ծավալների և գործառույթների ավելացումը, արդյոք նախատեսե՞լ եք աշխատակիցների աշխատավարձի բարձրացում,

• Երևանի քաղաքապետարան ֊ի հասարակական կարգի պահպանության 50 աշխատակիցներից քանիսն են ներգրաված Երևանյան տրանսպորտում մարդկանց տուգանելու գործում,

• Հաշվի առնելով Երևան քաղաքում գործող քաղաքային տրանսպորտի շարժակազմի ներկա թիվը ( ~950 միավոր ) և առաջիկայում նոր շարժակազմերի համալրումը, արդյոք պատրաստվու՞մ եք հասարակական կարգի պահպանության աշխատակիցների ավելացում։

Հ. Գ. Պարոնայք և տիկնայք իշխանավորներ, ժողովրդին թալանի ու տուգանքի մատերիալ դարձնելու փոխարեն համաձայնվեք «Մայր Հայաստան» ֊ի առաջարկի հետ և Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը վերադարձրեք 100 դրամի և լրացուցիչ ծախսերի ու մարդկանց տուգանելու կարիք չի լինի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ