copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:43 26-08-2025

Իրանը և եվրոպական եռյակն ավարտել են միջուկային բանակցությունների հերթական փուլը

Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, խորհրդակցություններից հետո Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է մնալ դիվանագիտության և վիճելի հարցերի փոխշահավետ լուծման կողմնակից։

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ եվրոպական եռյակը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճիշտ ընտրություն կատարեն ՝ դիվանագիտությանը ժամանակ և տարածք տալով։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով քննարկվել է եվրոպական եռյակի պահանջը, որի համաձայն Իրանը պետք է վերականգնի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև վերսկսի դիվանագիտական ​​բանակցություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հասնելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ