Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 26-08-2025

Բանակում նորմալ վիճա՞կ ա, որ ծառայեն․ մեկը գողական ա, մեկը՝ չգիտեմինչական․ հարցում

ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Պարզվել էր, որ վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության։ Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի դեպքի հետ կապված Քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են երիտասարդները սկսել ամեն կերպ խուսափել բանակում ծառայելուց»։

Հարցվածների մի մասը նշեց, որ գուցե երիտասարդներն ու իրենց ծնողները վախենում են, որոշներն էլ ասացին, որ համաձայն չեն, թե երիտասարդները խուսափում են։

«44 -օրյա պատերազմից հետո վախենում են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ «Բանակում նորմալ իրավիճակ ա, որ ծառայեն, նորմալ իրավիճակ չի։ Մեկը գողական ա, մեկը չգիտեմինչական ա, մեկը հարուստի էրեխա ա, մեկն՝ աղքատի»,- նշեց նա։

«Ոչ բոլորի մոտ ա տենց»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված