copy image url
Հայտարարագիր 10 ամիս առաջ - 22:00 26-08-2025

Առանձնատուն, մեքենա, 20 մլն եկամուտ․ ականջ և լեզու կտրող Արթուր Հովհաննիսյանի, նրա կնոջ և մոր ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, նրա կնոջ՝ Մարիամ Ավագյանի և վերջիններիս հետ համատեղ բնակվող Մարիետտա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Արթուր Հովհաննիսյանը, ով աչքի է ընկնում ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների հանդեպ իր անհանդուրժող կեցվածքով ու ականջ-լեզու կտրելու սպառնալիքներով, նախկին լրագրող է և 2012-2018 թվականներին աշխատել է մի շարք լրատվամիջոցներում։ Վերջինս 2019-ի հունիսին դարձել է ԱԺ պատգամավոր, 2021-ի արտահերթ ընտրություններում պահպանել իր մանդատը։

Որպես անշարժ գույք՝ Հովհաննիսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Արարատի մարզի Մասիս համայնքում, որը ձեռք է բերել 2023 թվականի հոկտեմբերի 5-ին։ Տարեվերջին այս առանձնատունը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ իշխանական պատգամավորը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության FORD մակնիշի մեքենա, որը նա գնել է 2022-ի ապրիլի 8-ին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

ՔՊ-ականի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 450 հազար, տարեվերջին՝ 1 մլն 260 հազար դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 450 դրամ, տարեվերջին՝ 900 հազար դրամ։

2024 թվականի հաշվետու տարում Հովհաննիսյանի եկամուտները կազմել են 12 մլն 212․729 դրամ, որից 10 մլն 162․729 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 50 հազար դրամն՝ ստացված եկամտահարկի վերադարձը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 34 մլն 623․747 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 9 մլն 700 հազար դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Հովհաննիսյանի կինը՝ Մարիամ Ավագյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած սեփական տունը, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ, իսկ շարժական գույք՝ ավտոմեքենա, վերջինս չի հայտարարագրել։

Ավագյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն դրամ, տարեվերջին՝ 500 հազար դրամ։ Կանխիկ միջոցներ՝ նա չի հայտարարագրել։

2024 թվականի հաշվետու տարում Ավագյանի եկամուտները կազմել են 7 մլն 247․546 դրամ, որից 6 մլն 747․546 դրամը «Էպամ Սիսթեմզ» ընկերությունից ստացած աշխատավարձն է, 500 հազար դրամը՝ ՊԵԿ-ից ստացած եկամտահարկի վերադարձը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7 մլն 299․136 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 2 մլն 577 հազար դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ընտանիքի մյուս անդամը՝ Մարիետտա Հովհաննիսյանը, ով հավանաբար ՔՊ-ականի մայրն է, շարժական և անշարժ գույք, կանխիկ և անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել։

2024-ին նրա եկամուտը կազմել է 504 հազար դրամ, որը նրա կենսաթոշակն է։



Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան