copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:35 25-08-2025

Ինչպե՞ս կառավարել հույզերը, որո՞նք են սթրեսի հաղթահարման մեթոդները․ քննարկում՝ ՆԳՆ-ում

ՀՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է․

Պարեկային ծառայողների հաղորդակցման մշակույթի կատարելագործման միջոցառումները շարունակվում են․ քննարկվել են արդյունավետ հաղորդակցման և սթրեսի կառավարման գործնական մոտեցումներ։

Ինչպե՞ս կառավարել հույզերը, որո՞նք են սթրեսի հաղթահարման մեթոդները, ի՞նչ անել լարված իրավիճակներում․․․ այս և բազմաթիվ այլ հարցեր ձևավորեցին պարեկային ծառայողների հաղորդակցման մշակույթի կատարելագործմանն ուղղված հերթական ոչ ֆորմալ հանդիպման օրակարգը։

Բանախոսը ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս Դավիթ Գևորգյանն էր։

Փորձառու հոգեբանը պարեկային ծառայողներին օգնեց բացահայտել, թե ինչպես պահպանել ինքնատիրապետումն ու արձագանքել տարբեր իրավիճակների։ Կիրառական վարժությունների միջոցով ներկաները յուրացրին գործնական մոտեցումներ, որոնք կօգնեն նրանց զարգացնել հաղորդակցման հմտություններն ու պահպանել հուզական կայունություն նույնիսկ սթրեսային իրավիճակներում։

Հանդիպման ընթացքում ներկաները վերլուծեցին իրական դեպքեր, առաջարկեցին իրավիճակների կառավարման տարբերակներ և ստացան մասնագիտական խորհրդատվություն։
ՆԳ նախարարության նախաձեռնության շրջանակում նմանօրինակ հանդիպումները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում