Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 10:39 24-08-2025

Ով Հայաստանում բեմ է տրամադրում սրբապիղծ անձանց, դառնում է նույն հանցագործության մասնակիցը. ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության հայտարարությունը

ԴՕԿ կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանում այսպես կոչված երգչուհի Sevdaliza-ի այցը։ Նա իր տեսահոլովակներում բացահայտորեն պղծել է Խաչը և քրիստոնեական խորհրդանիշները՝ ծաղրուծանակ դարձնելով մեր հավատքը։ Այսպիսի մարդու հրավիրումը Հայաստան ոչ միայն անարգանք է հայ ժողովրդի հանդեպ, այլև հարված մեր ինքնության հիմքերին։

Ակնհայտ է, որ իշխանություններն իրենք են թույլատրել և հովանավորել այս խայտառակությունը։ Դա ապացույց է, որ նրանք ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի հոգևոր արժեքների ու ազգային արժանապատվության հետ։ Որքան էլ թաքնվեն «մշակույթի» և «ազատության» կեղծ բառերի հետևում, իրականում նրանք ցույց են տալիս իրենց հակաքրիստոնեական և հակահայկական էությունը։

Նույնպես անթույլատրելի է կազմակերպիչների պահվածքը։ Ով Հայաստանում բեմ է տրամադրում սրբապիղծ անձանց, դառնում է նույն հանցագործության մասնակիցը։ Սա ոչ թե մշակութային միջոցառում է, այլ սատանիզմի ու սրբապղծության տարածում։

ԴՕԿ կուսակցությունը պահանջում է անհապաղ չեղարկել նրա այցը և պատասխանատվության ենթարկել բոլոր պաշտոնյաներին ու կազմակերպիչներին, ովքեր ներգրավված են այս ամոթալի գործում։

Հայաստանը սրբավայր է քրիստոնյա աշխարհի համար։ Եվ եթե իշխանությունները չեն պաշտպանում մեր սրբությունները, ապա ժողովուրդը պետք է իր ձայնով ու գործողությամբ պարտադրի նրանց հաշվի նստել։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
15:52 Բրիտանական թագավորական ընտանիքը կհամալրվի հայկական ծագում ունեցող առաջին անդամով
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել