Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 15:15 22-08-2025

Անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է


Անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ․ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Կողբացի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա օտարերկրացու։

Նա օգոստոսի 15-ից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Ամենից շատ դիտված