copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:08 20-08-2025

Փաշինյանը չի տիրապետում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման իրական պատճառին, ուստի չի կարող այն լուծել. քաղաքագետ

2025 թ. օգոստոսի 18-ին՝ ժողովրդին ուղղված ուղերձով դիմելու ժամանակ, Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Շատ կոնֆլիկտներ, ներառյալ Ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ և պարզ հարցերի արծարծումով…»:

Մեջբերումից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում նշված կոնֆլիկտի ծագման իրական պատճառին:

Իսկ եթե երկրի ղեկավարը չի տիրապետում կոնֆլիկտի, տվյալ դեպքում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման սկզբնապատճառին, ապա նա չի կարող լուծել այդ կոնֆլիկտն անգամ մեծ ցանկության պարագայում:
Հարկ է նշել, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի սկսվել ո՛չ հումանիտար և ո՛չ էլ մշակութային հարցերի արծարծմամբ:

Կոնֆլիկտի ծագման պատճառի մասին իր հուշերում գրել է 1918թ. հուլիսի 22-ից մինչև 1919թ. հունիսի 5-ը Արցախի ժողովրդական կառավարության զինվորական գործերի առաջին կառավարիչ (մերօրյա տերմինաբանությամբ՝ պաշտպանության նախարար) Հարություն Թումյանը:

Այսպես, 1918թ. սեպտեմբերի սկզբներին Կովկասի իսլամական բանակը հայոց ցեղասպանության դահիճներից մեկի՝ Էնվեր փաշայի կրտսեր եղբոր՝ Նուրի փաշայի հրամանատարությամբ գրավում է Բաքուն և այնտեղ իրականացնում 30.000-ից ավելի հայերի կոտորած:

Բաքուն գրավելուց հետո, Նուրի փաշան Կովկասի իսլամական բանակը կենտրոնացնում է Արցախի սահմանների մոտ: Սեպտեմբերի 4-ին թուրքական հրամանատարությունը վերջնագիր է ուղարկում Արցախի ժողովրդական կառավարությանը՝ պահանջելով հինգ օրվա ընթացքում զենքը վայր դնել, թույլ տալ թուրքական զորքերի մուտքը Շուշի և ճանաչել Ադրբեջանի իշխանությունը:

«Սա Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական հավակնության դրսևորման առաջին փաստն էր և թուրքերից ստացված առաջին վերջնագիրը» - գրել է Հ. Թումյանը:

Մեջբերումը վկայում է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման պատճառը ոչ թե հումանիտար, կամ մշակութային հարցերի արծարծումն է եղել, ինչպես կարծում է Արցախն Ադրբեջան անունով օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, այլ՝ թյուրքերի և կովկասյան թաթարների՝ 1936 թվականից ադրբեջանցիներ հորջորջվածների, ծավալապաշտությունը, որն, ի դեպ, շարունակվում է մինչ օրս՝ արդեն 107 տարի:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին