copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:50 20-08-2025

ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ․ ՀՀ ՆԳՆ

ՆԳ նախարարությունն ընդլայնում է ծառայությունների մատուցման շրջանակը․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։
ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։

Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն մարզերում՝ անձնագրային ցանկացած տարածքային ստորաբաժանումներում, իսկ Երևանում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում կամ Զաքյան 3 հասցեում գտնվող անձնագրային ծառայությունում, ապա այժմ դիմումներն ընդունվում են նաև ՆԳ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում։

ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի վարչության պետ Աննա Մակարյանի խոսքով՝ ներկայումս ՆԳ նախարարի հրամանով հաստատվել է շրջիկ գրասենյակի միջոցով քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունումը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են հետևել ՆԳ նախարարության պաշտոնական կայքէջին, ինչպես նաև ՄՔԾ էջերին՝ սոցիալական հարթակներում և տեղեկանալ շրջիկ գրասենյակի տեղակայման մասին։

Շրջիկ գրասենյակի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումներ ընդունելու նպատակը հերթերից խուսափելն ու առավել մեծ քանակով քաղաքացիների սպասարկելն է։

Մինչ օրս շրջիկ սպասարկման գրասենյակներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 60 անձ ներկայացրել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում։ Այս ձևաչափով ծառայությունների մատուցումը շարունակական է։ Շրջիկ սպասարկման գրասենյակների միջոցով ծառայությունների մատուցման վայրերի և ժամանակացույցի վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը