copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:12 19-08-2025

Հայության ստրկացում, ինքնության ջնջում, իսկ վերջում՝ հայաթափում կամ թուրքացում. սա՛ է փաշինյանական «խաղաղությունը»

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Եվ այսպես, ըստ Ն. Փաշինյանի, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել»։

Բայցև, ըստ նույն Փաշինյանի, այդ խաղաղության համար հայ ժողովուրդը պետք է՝

• ուրանա սեփական անցյալը և ընդունի թշնամու շարադրած կեղծիքները որպես հայոց պատմություն,
• հրաժարվի հայրենազրկված տարածքներից անգամ հիշողության մակարդակում,
• հրաժարվի միջազգային ատյաններում սեփական բնական իրավունքները ու ցեղասպանված զոհերի արդար դատը հետապնդելուց,
• հանձնի հայասպան թշնամուն Հայաստանի Հանրապետության՝ ռազմավարական նշանակություն ունեցող լրացուցիչ հողակտորներ,
• անձնատուր լինի այն աստիճան, որ նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհները վերածվեն օտար գաղութարարների հսկողության տակ գտնվող միջանցքների՝ ծառայելով հայության դեմ պատերազմող թշնամիների ազատ տեղաշարժին («անխոչընդոտ հաղորդակցությանը»),
• ոչ միայն ների, այլև գրկախառնվի այն հանցագործների հետ, ովքեր սպանել են իր եղբայրներին և տեղահանել անմեղ հայրենակիցներին,
• սկսի հավատալ, թե հայոց հերոսները ոչ թե մաքառել են հանուն հայրենիքի և ընդդեմ հայասպան թշնամիների, այլ «անիմաստ առճակատման» առիթ են ստեղծել ու պայքարել «հանուն ոչնչի»,
• ժխտի դարավոր ազգային խորհրդանիշները. այս նախնական փուլում՝ անմիջապես վերջ տա Արարատ լեռան իր վաղնջական ազգային պաշտամունքին ու դեն շպրտի հայկական պատմական թագավորությունների պատկերաբանությունը,
• արմատապես վերափոխի ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը՝ ենթարկեցնելով այն ցեղասպան թշնամու պահանջներին,
• և վերջապես՝ պատրաստ լինի անել ավելին՝ ինչ էլ որ թշնամիները թելադրեն ապագայում։

Սա՛ է փաշինյանական «խաղաղությունը»։ Բայց սուտ անվան տակ հնարավոր չէ թաքցնել այս հանցավոր նախագծի իրական, վտանգավոր բովանդակությունը։

Արդարև, սա Հայաստանի ոչնչացման վատ քողարկված ծրագիր է, որի ճշմարիտ անունները մի քանիսն են՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, ԳԱՂՈՒԹԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՏՅԱՑ ՕՏԱՐ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՍԵՄԱՑՈՒՄ, ՍՏՐԿԱՑՈՒՄ, ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՋՆՋՈՒՄ, ԻՍԿ ՎԵՐՋՈՒՄ՝ ՀԱՅԱԹԱՓՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՐՔԱՑՈՒՄ։

Պե՞տք է մեզ այսպիսի «խաղաղությունը»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
23:53 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը՝ Պետրոս Գալստանյանը
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան