copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:10 19-08-2025

ՄՍՇՊ հանձնաժողովը 3 վարույթ է հարուցել «էկո» և «բիո» անվանումներով կաթնամթերքի վաճառքի առնչությամբ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը երեք վարույթ է հարուցել շուկայում «էկո» և «բիո» անվանումներով կաթնամթերքի տեսականու վաճառքի առնչությամբ։

Հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության հետքերով՝ հանձնաժողովը դիտանցումներ է իրականացրել մայրաքաղաքի մի քանի խոշոր առևտրի կետերում, որոնց արդյունքներով արձանագրվել է «Թամարա և Անի» ընկերության «Ani» ապրանքային նշանով «ЭКО» գրառմամբ, Արաքս-2 արտադրական կոոպերատիվի «ЭКОКАТ» և «Բիոկաթ» ընկերության «բիոկաթ» անվանումներով կաթնամթերքի տեսականու (թթվասեր, մածուն, կաթ, կաթնաշոռ, պանիր և այլն) վաճառք։

Անի Սմբատյանի խոսքով՝ վերջին 5 տարիներին հարցը մշտապես եղել է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում և իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում վարույթներ են հարուցվել ավելի քան 50 ընկերությունների նկատմամբ։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի որոշումներից՝

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը՝ «Արաքս-2» արտադրական կոոպերատիվի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը «Թամարա և Անի» ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը «Բիոկաթ» ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին