copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:38 18-08-2025

Իրականում խաղաղություն գոյություն չունի, այլ պարտադրված ստատուս-քվո, որը փորձ է արվում մատուցել որպես պատմական ձեռքբերում

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

«Պարտությունները ներկայացվում են իբրև «խաղաղության նոր տրամաբանություն»

Նիկոլ Փաշինյանի ուղերձից կարելի է արձանագրել մեկ կարևոր հանգամանք․ նա խոսում է խաղաղության մասին, որը փաստացի դեռ գոյություն չունի։

Այսօր չկան ստորագրված պայմանագիր, ապաշրջափակված ճանապարհներ, վերադարձած ռազմագերիներ և ավարտված սահմանազատում։

Վաշինգտոնում կայացած գործընթացը նա ներկայացնում է որպես դիվանագիտական փոխհամաձայնություն, մինչդեռ այն իր էությամբ Հայաստանին պարտադրված խաղաղություն էր։

Ուղերձում հնչող շեշտադրումները ակնհայտորեն պատրաստում են հանրային ընկալումը. մի կողմից՝ մեղմելու Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականության հետևանքները, մյուս կողմից՝ սահմանազատման շրջանակներում նոր զիջումները ներկայացնելու՝ իբրև փոխադարձ ու արդար լուծում։

Փաշինյանը փորձում է Ղարաբաղյան շարժումը ներկայացնել իբրև պետականության խոչընդոտ։
Սա ոչ միայն պատմության գռեհիկ աղավաղում է, այլև վտանգավոր մոտեցում, քանի որ հենց այդ շարժումն է ստեղծել Հայաստանի անկախության իրական հիմքերը, պետականության հիմքում ընկած ազգային- պետական օրակարգը։

Փաշինյանի նման մեկնաբանությունը, սակայն, կարող է ծառայել որպես «գաղափարական» հիմք՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու համար։

Եվ ամենակարևորը՝ Փաշինյանը փորձում է խուսափել վերջին յոթ տարվա իր ձախորդ քաղաքականության պատասխանատվությունից։ Պարտությունները ներկայացվում են ոչ թե որպես իր վարած քաղաքականության հետևանք, այլ որպես «խաղաղության նոր տրամաբանություն»։

Իրականում խաղաղություն գոյություն չունի։ Գոյություն ունի պարտադրված ստատուս-քվո, որը փորձ է արվում մատուցել որպես պատմական ձեռքբերում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ