Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:30 18-08-2025

Կա՛մ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կա՛մ կադրային որոշումներ կկայացնեմ․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձավ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհին։

«Վտանգը վերացված է։ Նուբարաշենի աղբավայրը ծածկվել է հողով։ 9 օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող։ Փոքր բաներ են մնացել, Փրկարար ծառայությունը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում»,-ասաց Արեյանը՝ նշելով, որ իրենք պայքարում են հետևանքների դեմ։

Արձագանքելով իր խորհրդականին, քաղաքապետն ասաց․ «Ինչ-որ մի փուլի եկել, հանգել ենք նրան, որ պետք է իրականացնենք վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ։ Դա
հանձնարարված էր բնապահպանության վարչությանը և ԾԻԳ-ին։ Անկեղծ ասած՝ ես շատ մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ այս միջավայրում չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում մրցույթի հետ կապված․․․կա՛մ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կա՛մ կադրային համապատասխան որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել չենք կարող»։