copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:19 17-08-2025

Հրդեհների վտանգը չի նվազում․ Էկոպարեկային ծառայությունը հիշեցնում է

ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից հայտնում են․

Գիտե՞ք, որ անտառային հրդեհը կարող է անցնել լեռնային տարածքներով թռիչքաձև արագությամբ` հասնելով մինչև 22 կմ/ժամ տարածման արագության։

2018-ին Կալիֆորնիայում «Camp Fire»-ը մեկ օրում անցավ ավելի քան 30 կմ՝ ոչնչացնելով հսկայական տարածքներ։

Որոշ սոճիներ իրենց կոներն ու սերմերը բացում են միայն կրակի շիկացած ջերմության տակ։
Հյուսիսային Ամերիկայի սոճիների որոշ տեսակներ առանց հրդեհի չի կարող նոր սերունդ տալ։

Ամենահզոր հրդեհները երբեմն ստեղծում են իրենց սեփական ամպերը, որոնք կայծակնահարում են ու վառում նոր տարածքներ։

2021-ին Կանադայում գրանցված հսկայական հրդեհն առաջացրեց փոթորկային ամպ (pyrocumulonimbus) կամ
պիրոկումուլոնիմբուս ամպ, որի կայծակներն առաջացրին նոր հրդեհներ հարյուրավոր կիլոմետրերի վրա։

Կան հրդեհներ, որոնք երբեք չեն մարում․ Ալյասկայում հայտնի են «զոմբի հրդեհները»․ նրանք ձմռանը թաքնվում են հողի տակ և գարնանը նորից բռնկվում։
2020-ին գիտնականները գտան կրակ, որ ողջ ձմեռ մնացել էր հողի մեջ և գարնանը նորից բոցավառվեց։

Ավստրալիայում որոշ գիշատիչ թռչունների դիտարկման ժամանակ պարզվել է, թե ինչպես են նրանք կրակի մարող ճյուղերը տանում չայրված տարածքներ։
Տեղի բնակիչները նրանց անվանում են «կրակակիր թռչուններ», քանի որ օգնում են կրակին տարածվել՝ որսը հեշտացնելու համար։
Հայաստանում ևս հրդեհները վտանգավոր են․ օրինակ՝ Խոսրովի անտառում 2017թ. հրդեհը ոչնչացրեց շուրջ 1600 հա անտառ, իսկ դրա վերականգնումը տևելու է տասնամյակներ։

Ամառը մոտենում է իր ավարտին, բայց հրդեհների վտանգը չի նվազում։

Էկոպարեկային ծառայությունը հիշեցնում է․
Արձանագրի´ր ցանկացած հրդեհի նշան և անմիջապես ահազանգի´ր 1-07
Պահպանի´ր բնությունը՝ չթողնելով վտանգավոր նյութեր կամ բաց կրակ անտառներում։

Մեր անտառները, բուսական և կենդանական աշխարհը մեր ձեռքերում են։
Կրակը չի սպասում․ զգոն եղի´ր այսօր, փրկի´ր անտառը վաղը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին