copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 14:31 14-08-2025

Տիկին դատախազ, պատրա՞ստ եք ներողություն խնդրելու և ապաշխարելու․ Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․

«Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք…

Համարենք այս գրությունս որպես բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և իրավապահ համակարգի իրավասու կառույցներին։

Մոտ մեկ ամիս առաջ պահանջեցի հրապարակել հայտնի «գյուլելու» մասին ձայնագրության ամբողջական տարբերակը։ Չարեցի՛ք։ Դեռ ավելին, հայտարարեցիք, որ դրանք ո՛չ մոնտաժված են և ո՛չ էլ կեղծված։
Հիմա, երբ նախաքննությունն ավարտված է (օ՜ զարմանք, դարի ահաբեկչական գործի նախաքննությունն ավարտվում է մեկ ամսում), այդ գործը կատարեց իմ փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Պատկերը շատ պարզ է և հստակ՝ ձայնագրություն կոչվածը ԿԵՂԾՎԱԾ է, մոնտաժված և համատեքստից կտրված և բացարձակ առնչություն չունի ձեր և ՔՊ-ական խուլիգանական խմբի տարփողումների և մեղադրանքների հետ։

Այժմ, ուղիղ հարց Ձեզ, տիկին գլխավոր դատախազ.

ա) ընդունո՞ւմ եք, որ ամբողջ այս ներկայացումը կեղծված է,

բ) պատրա՞ստ եք առնվազն ներողություն խնդրելու և ապաշխարելու՝ հրապարակային, կամ անձնապես Ձեր ոչ կոմպետենտ վերաբերմունքի, ես կասեի՝ քաղաքականացված և հրամայված վարքագծի համար, որ դրսևորել եք թե՛ խորհրդարանում, թե՛ հանրային հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով,

գ) «ավտոբուսներ այրելու» պահով խորհրդարանում դրսևորած Ձեր պահվածքին առայժմ չեմ անդրադառնում։
Բացահայտում ունեմ, որ անակնկալ չլինի՝ գիտեմ, որ վերոնշյալ հարցադրումներիս չեք արձագանքելու։ Ամեն դեպքում մենք կդիմենք համապատասխան իրավական միջոցների հնարավոր բոլոր ատյաններում՝ այս խայտառակությունը կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու համար։

Երիցս ճշմարիտ է աղոթքի խոսքը և այս ամբողջ գործը կլինի «​​Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք…» և
Հաղթանակն այլընտրանքի չունի…

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

Հ.Գ. Միակ զղջումս այս ընթացքում հայերենիս անկումն է, որ անկախ իմ կամքից տեղի է ունեցել այս մեկ տարվա ընթացքում, որը դարձյալ չարիքի իշխանության ազդեցության հետևանքն է։ Խոնարհաբար ներողություն եմ խնդրում իմ սիրելի ժողովրդից և խոստանում անպայման ամբողջությամբ սրբագրել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից