copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:18 27-05-2021

Լուկաշենկոն խոսել է Պուտինի՝ իրենից ներողություն խնդրելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ առանց նրա թույլտվության ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկելու համար: Այս մասին հայտարարել է ինքը՝ Լուկաշենկոն, Բելառուսի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը: Հաղորդագրությունը տեղադրված է Բելառուսի ղեկավարի կայքում:

«Պուտինը շատ պարկեշտ է գտնվել: Ավելի ուշ նա զանգահարել է ինձ և ներողություն խնդրել, որ առանց թույլտվության քննարկել է Բելառուսի իրադարձությունները: Ես ասում եմ, որ շնորհակալ եմ Բայդեին այդպես ասելու համար»,- ասել է Լուկաշենկոն:

Ելույթի ընթացքում Բելառուսի նախագահը նաև մեղադրել է իր ամերիկացի գործընկերոջը Բելառուսում «իրավիճակը չտիրապետելու» մեջ: Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները մտադիր են հաջորդ հանդիպման ընթացքում քննարկել Ուկրաինայում ու Բելառուսում տիրող իրավիճակը: Բայց, նրա կարծիքով, ավելի լավ է դա անել հենց Մինսկում:

Պուտինի ու Բայդենի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի 13-ին: Դրա ընթացքում ԱՄՆ նախագահն իր ռուս գործընկերոջը հրավիրել է հանդիպել չեզոք տարածքում:

Բայդենի հանդիպումը Պուտինի հետ նախատեսված է հունիսի 16-ին: Բանակցությունները տեղի կունենան Ժնևում: Դրանց ընթացքում կողմերը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները, ռազմավարական կայունության, համաճարակային խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում