Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 12-08-2025

Արդար կլինի, որ Նիկոլը, ՔՊ-ն և իրենց ընտրողները բիրիքով վերանան․ հարցում

2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի բողոքի ցույցերին հաջորդած իրադարձությունների բռնության զոհերին և նրանց հարազատներին տրամադրված փոխհատուցման գումարը՝ 670 մլն դրամը, Գլխավոր դատախազությունը պահանջում է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և այլ պաշտոնյաներից։ 2025թ. օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցել 2008թ. մարտի 1-ի դրությամբ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի դեմ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Արդա՞ր է արդյոք, որ որ Ռոբերտ Քոչարյանը փոխհատուցի «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին տրամադրված 670 մլն դրամը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ բնականաբար պետք է փոխհատուցեն, որոշներն էլ ասացին, որ դա արդար որոշում չէ։ «Ավելին արժի, որ մուծեն», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց արդար է, որ Նիկոլ Փաշինյանը չլինի։ «Ասեմ արդար ա, որ Նիկոլը, ՔՊ-ն և իրենց ընտրողները բիրիքով սատկեն, ուրիշ ասելու բան չունեմ», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Քոչարյանն ու իր կլանը պետք է վճարեն։ «Իհարկե արժի, հլը քիչ է, իր ա կլանը, բոլորը պետք ա վճարեն, գոնե մի քիչ արդարություն կերևա», - ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել