copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 16:45 11-08-2025

«Ճերմակ» հիվանդանոցի շենքը բուժհիմնարկ կդառնա, Սամարիթերինը՝ բնակելի. Գյումրիի գլխավոր ճարտարապետ

Բուժհաստատությունների օպտիմալացման ծրագիրը միշտ արդիական է եղել բոլոր իշխանությունների օրոք։ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում հարցը քննարկման մակարդակում չմնաց, 2020թ. գործող իշխանությունը լծվեց հիվանդանոցների օպտիմալացմանը։ 2020թ.-ից սկսած գործընթացով Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում իրար հետևից փակվեցին մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես` ծննդատներն ու մասնագիտացված հիվանդանոցները։Դատարկ և անօգտագործելի տարածքների են վերածված նաև Գյումրիի նախկին վիրաբուժական, նախկին Սամարիթեր և «Ճերմակ» հիվանդանոցների շենքերը, իսկ վերջին 3.5 տարում նաև ուռուցքաբանական հիվանդանոցը։ Օպտիմալացման հետևանքով դատարկված բուժհաստատությունների ճակատագիրը հայտնի չէ, քննարկումներ, խոսակցություններ իհարկե կան, բայց վերջին 4-5 տարիներին դրանք մնացել են քննարկումների մակարդակում։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ։
Ճարտարապետի փոխանցմամբ`«Ճերմակ» հիվանդանոցի շենքը բուժհիմնարկ կդառնա, Սամարիթերինը՝ բնակելի։

«Գիտեք, որ «Ճերմակ» հիվանդանոցը համայնքային գույք է, վերակառուցելու ենք։ Երկաթգծի հիվանդանոցի շենքը պետության կողմից օտարվել էր գործարարին, որը պիտի օգտագործվեր, որպես տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկա, բայց չաշխատեց, հիմա դատարկ է էս պահին։ Օնկոլոգիական դիսպանսերն ու Սամարիթեր վերականգնողական հիվանդանոցը դատարկ են։ Էդ շենքերը էդպես շարքից դուրս են գալիս»,-ասում է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Հենրիկ Գասպարյանն ասում է, որ դատարկված շենքերը տարեցտարի քայքայվում ու շարքից դուրս են գալիս։ Բուժհաստատությունների շենքերը փրկելու և այլ նպատակով ծառայացնելու համար նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին։

«Սամարիթեր վերականգնողական հիվանդանոցի շենքի համար մենք նամակ ենք գրել վարչապետին, մարզպետարանի համապատասխան բաժինների հետ ուսումնասիրում ենք, որպեսզի բնակելի շենք դարձնենք։ Երկաթգծի հիվանդանոցի շենքի համար էլ ենք խնդրել, որ կառավարությունը հետ վերցնի, որովհետև նպատակին չի ծառայում։ Օնկոլոգիականը բնակվելու համար հարմար չէ, հավանաբար ուրիշ բանի համար կօգտագործվի։ Դրել ենք աճուրդի։ Այսինքն` այն բուժհաստատությունների շենքերը, որոնք նախարարությանն են պատկանում դեռևս անհայտ է, թե ինչ է լինելու»,-ընդգծել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից