copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:02 09-08-2025

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատելու հնարավորությունը չօգտագործեց․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանը հերթական անգամ լրջագույն զիջումներ արեց՝ առանց որևէ շոշափելի զիջում ստանալու Ալիևից:

Նա գործնականում զիջեց Մինսկի խումբը, հաղորդակցությունների բացման միջանցքային տրամաբանությունը (որոշակի փոխակերպումներով ու մանիպուլյատիվ լուծումներով), փոխադարձելիության սկզբունքը, 907-րդ բանաձևի պատժամիջոցները:

Այս ամենի դիմաց Ալիևը ստորագրեց հռչակագրային այնպիսի սկզբունքների տակ, որոնք, այսպես թե այնպես, իր միջազգային պարտավորություններից են՝ միջազգային սահմանների անքակտելիության և ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքները:

Թրամփի անձնական շահագրգռվածությունից ու ներգրավվածությունից մեծապես օգտվել է Ալիևը, իսկ Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատ արձակելու հնարավորությունը չօգտագործեց: Ընդ որում՝ սա լավագույն հնարավորությունն էր գերիներին հայրենիք վերադարձնելու համար, որը վիժեցվեց ամբողջապես:
Այո՛, Հայաստանը ստացավ ԱՄՆ-ի ու Թրամփի որոշակիորեն կայունացնող ու զսպող ներգրավվածությունը և մեծ ներդրումների հեռանկարը, բայց դրանք արվել են վերոնշյալ անընդունելի զիջումների (հատկապես՝ միջանցքային տրամաբանության) հաշվին:

Էլ չեմ խոսում Արցախի ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման, Հայաստանի բռնազավթված տարածքների վերադարձման և այլ կենսական հարցերի մասին, որոնք արդեն նախորդ փուլերում հանցավոր կերպով զիջվել են Ադրբեջանին:

Այնպես որ խնդրում եմ խաղաղության, բարգավաճման ու հաղթանակների հեքիաթներ չկարդալ մեր գլխին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ