Ուղիղ խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:20 02-08-2023

Նիկոլ Փաշինյանը թող սուսուփուս նստի իր տեղը. նա Արցախին որևէ բան պարտադրելու իրավասություն չունի

Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի իրավասություն՝ պարտադրել Արցախին, թե ինչ պետք է նա անի։ Այս մասին այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ կայացած բողոքի ակցիայի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։

«Ինքը հայտարարել է, որ հրաժարվում է Արցախից, դե թող սուսուփուս նստի տեղը։ Արցախը ինքը կորոշի, թե ինչ անի։ Եթե դու հայտարարում ես՝ ես հրաժարվում եմ այդ մարդկանց ճակատագրից, ես հրաժարվում եմ ինչ-որ խնդիրներ քննարկել՝ կապված Արցախ հետ, ապա ինչու՞ ես Արցախի անունից անհեթեթ հայտարարություններ անում»,- ասաց նա։

Քարամյանը նաև չբացառեց, որ իրենք կարող են ուրիշ երկրների դիմեն, որպեսզի վերջիններս աջակցեն Արցախի փրկության գործընթացին։ Նա հնարավոր համարեց, որ այս շրջանակներում կդիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում