copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 16:32 07-08-2025

Վաղարշակ Հակոբյանը «կրիմինալի՞ստ» է, թե՞ պատգամավոր․ Տաճատ քահանա Բարսեղյան

Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չես հասկանում՝ «կրիմինալիստ» է, թե՞ պատգամավոր։ Նա իշխանական լրատվամիջոցին հարցազրույց է տվել և հայտարարել, թե իրեն փոխանցել են, որ Բագրատ Սրբազանը «գողական» բարքերի է հարում։ Այս հայտարարությունը նա կատարում է այն դեպքում, երբ շուրջ 40 օր Սրբազանը գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում։ Թե ինչ հրաշքով է մարդը մենակյացության մեջ որևէ բանի հարում՝ անհասկանալի է։

Ի դեպ, Վաղարշակ Հակոբյանը այն պատգամավորներից է, որ ԱԺ-ում բոլոր ընդդիմադիր բախումների ժամանակ հարձակվող անձնակազմի անբաժան մասն է կազմում։ Հայ ժողովրդի համար նշանակալի ոչինչ չարած այս անձի զրպարտիչ հայտարարությունը մատնում է, որ իշխանության ներկայացուցիչները սկսել են նոր արշավ՝ այս անգամ էլ ստի դոզան ավելի բարձրացնելով՝ փորձելով բարեպաշտ, հայրենասեր մարդկանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, քրեական տարրեր, հանցագործներ։ Ի դեպ, այսպես էին գործում նաև խորհրդային միությունում, երբ քարոզչության բոլոր միջոցները գործի էին դրվում՝ հոգևորականներին կապելու քրեական աշխարհի հետ։

Մյուս կողմից՝ հարկ է հարցնել՝ պատգամավորը գիտակցո՞ւմ է, որ հայ ժողովուրդը հիմար չէ և կարողանում է կեղծիքը տարբերել իրականությունից։ Որ ամեն սուտ հնարավոր չէ ներկայացնել որպես ճշմարտություն՝ օգտագործելով «օդում կախված լուրեր», «հավաստի աղբյուրներ» կամ «մեղմ ձևակերպմամբ՝ ինձ տեղեկացրել են» արտահայտությունները։ Չնայած ՔՊ-ականները մարդկանց վրա ցեխ նետելու մեծ վարպետներ են, սա արդեն ծաղր է լսողների հիշողության և առողջ դատողության համար։

Ստով ղեկավարեցին երկիրը 7 տարի, ստով հանձնեցին Արցախը, ստով հանրության մեջ խորը պառակտում առաջացրեցին, ստով կործանեցին մեր վաղվա ապագան, հիմա էլ նույն ստով հասել են Սյունիք ու դեռ ստի մեջ նոր սուտ են հորինում՝ առանց ամաչելու»։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան