copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:35 07-08-2025

Քանդում են Արթիկի հայտնի հուշակոթողը

Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Արթիկ քաղաքի Ազատության հրապարակի խորհրդանիշ հուշակոթողը որոշել են քանդել։

Արթիկի համայնքապետի ստորագրությամբ պաշտոնական գրություն եմ ստացել, որում հաստատվում է պատգամավոր Մհեր Մելքոնյանի ահազանգը։ Քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ տարած պայքարում զոհված արթիկցիների հուշակոթողը որոշել են քանդել ու տեղը շատրվան կառուցել։ Գրությունը՝ կից։

Իմ կարծիքով, սա շարքային սրբապղծություն է՝ արժեքները փոխելու զվարճանքով, և դա փաթեթավորում են իբր թե հուշակոթողն այլ տեղում վերակառուցելու կտերով։

Իրականում սա սովորական էժանագին ծրագիր է՝ ժողովրդի մեջ ջնջելու սեփական պատմության հետքերը, իսկ պատմություն չունեցող ժողովուրդը խոտ է։

Առաջիկա օրերին գնալու եմ Արթիկ։ Թասիբով, ավանդույթներ ու պատմություն հարգող ժողովուրդը չի կարող խոտ լինել»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան