Տեսանյութ Ներքին Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 20:30 06-08-2025

Արցախը Ռուսաստանն ա հանձնել․ Աշոտյանն էլ Ռուսաստանի ագենտն ա, թող վերևից չփրփռա. հարցում

Նախօրեին հրավիրված ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է, որ համաձայն չէ, թե Ռուսաստանը հանձնեց Արցախը։ Նրա խոսքով`որքան էլ դաժան հնչի, Արցախը հանձնեց հայ ժողովուրդը՝ չպայքարելով այն իշխանության դեմ, որին բերել էր, որի ձեռքերով հանձնվեց Արցախը։

«Արցախը դարձավ Նիկոլի անձնական ամբիցիաների, քաղաքական տերերի, խարդավանքների, տարաբնույթ գեոպոլիտիկ կոմբինացիաների զոհ, կարո՞ղ է այն նորից դառնալ հայկական, այո, որևէ մեկը դա հիմա ձեզ դուրս գա, խոստանա՝ չհավատաք։ Ձեր հավատը պետք է ձեր սրտում լինի», - ասել է նա։

Oragir.News -ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Արմեն Աշոտյանի հետ, որ Արցախը ոչ թե Ռուսաստանն է հանձնել, այլ հայ ժողովուրդը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Արցախը հանձնել է Ռուսաստանը, որոշներն էլ ասացին, որ մեղավոր է նաև հայ ժողովուրդը։

«Արցախը Ռուսաստանն ա հանձնել, Աշոտյանն էլ Ռուսաստանի ագենտն ա, թող վերևից չփրփռա», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Արցախը հանձնել է Ռուսաստանը։

«Արմեն Աշոտյանին կասեք` թող «Աշոտյան» լինի իր տխմար գաղափարներով», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`Աշոտյանը ճիշտ է։ «Աշոտյանը ճիշտ ա, հայ ժողովուրդը շատ ախմախ բաներ ա անում», - ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում