Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 23:40 05-08-2025

Սլովենիայի կառավարությունը զենքի էմբարգո է սահմանել Իսրայելի դեմ

Սլովենիայի կառավարությունը զենքի էմբարգո է սահմանել Իսրայելի նկատմամբ, մինչդեռ եվրոպական մյուս երկրները միայն կրճատել են ռազմական մատակարարումների ծավալները։

Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

«Եվրոպական մակարդակում կոնսենսուսի բացակայության պայմաններում Սլովենիան որոշել է միայնակ գործել և դարձել է ԵՄ առաջին երկիրը, որն ամբողջությամբ արգելեց Իսրայելի հետ զենքի առևտուրը՝ ներառյալ արտահանումը, ներմուծումը և տարանցումը։ Այդ քայլի նպատակն է մեծացնել ճնշումը հրեական պետության վրա՝ Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- ասված է Սլովենիայի կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Սլովենիայի կառավարությունը բացահայտորեն արտահայտել է իր մտահոգությունն անկլավում տիրող մարդասիրական իրավիճակի վերաբերյալ և դատապարտել է ներքին անհամաձայնությունների պատճառով ԵՄ-ի կողմից նման միջոցառում չձեռնարկելու փաստը։

Ամենից շատ դիտված