Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 18:57 05-08-2025

Լոզովայա քաղաքին ռուսական զանգվածային հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը գիշերը Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի վրա իրականացրել են ռազմական գործողությունների սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումը, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 13-ը՝ վիրավորվել։

Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Ռուսական ուժերը կիրառել են անօդաչուներ, որոնցից 30-ը հարվածել են տարբեր օբյեկտների։ Վնասվել են երկաթուղային կայարանի շինությունները, հրդեհ է բռնկվել։

BBC-ի ռուսական ծառայությունն էլ հաղորդում է, որ ռուսական հարվածներից Զապորոժիեի մարզում 2 մարդ է զոհվել։ Եվս 2 մարդ զոհվել է Սումիի մարզում, կան նաև տուժածներ։

Ռուսական ուժերն էլ հաղորդել են ուկրաինական 24 անօդաչու խոցելու մասին Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի և Սմոլենսկի երկնքում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել