copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:41 04-08-2025

Գազ չի լինի հետևյալ հասցեներում

Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի թիվ 2-ից 28 բազմաբանակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, գազ չեն ունենա Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի գազասպառողները, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունները:

Ինչպես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա»-ն, իրականացվելու են պլանային աշխատանքներ: