copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:50 01-08-2025

Արտահանման փուչիկը պայթել է․ երկու և ավելի անգամ կրճատում ունենք

«Կառավարությունը, հատկապես ֆինանսների նախարարությունը, հիմնականում լույսը սփռում է այն տվյալների վրա, որոնք դրական են ներկայացնում տնտեսությունը։ Այսինքն, եթե նախորդ տարիներին մենք ունեինք բավականին մեծ արտահանման աճ, և այդ աճը պայմանավորված էր վերաարտահանումով, հիմա՝ Կառավարությունը հիշել է, որ դա հիմնականում պայմանավորված է վերաարտահանումով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը, մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը, թե 2025թ. առաջին կիսամյակի ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 6,3%-ով։

«Արդեն եռամսյա կտրվածքով տվյալներ ունենք, որ արտահանման ծավալները կրճատվել են, իսկ 2025 թվականին մոտ երկու անգամ կրճատվելու է։ Այսինքն՝ վերջին վեց ամիսների տվյալներով՝ մոտ 52 տոկոս կրճատում ունենք։ Դա նշանակում է, որ երկու և ավելի անգամ կրճատում ունենք։ Եթե 2024-ը փակել ենք 13,1 մլրդ դոլարով, ապա 2025-ը փակելու ենք 6 կամ 8 մլրդ դոլարով։ Բավականին մեծ կրճատում է լինելու։ Պետք է հասկանալ, որ վերջին տարիներին գրանցված արտահանման աճը, ինչպես նաև տնտեսական աճը նաև պայմանավորված է վերաարտահանման ակտիվ տեմպերով»,- մանրամասնեց տնտեսագետը։

Նա հիշեցրեց, որ 2024 թվականին ավանդական ապրանքների արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ կրճատվել է 11 տոկոսով, իսկ դեպի Եվրոմիություն՝ 14 տոկոսով։

«Այսինքն՝ թղթի վրա 2021-2024 թթ․ մեր արտահանումը աճել է ավելի քան 4,3 անգամ, բայց իրականությունն այն է, որ 3,5 մլրդ է աճել։

Հիմա, այս տարի, երբ այդ արտահանման փուչիկը պայթել է, և տակը բան չի մնացել, նշում են, որ տնտեսությունը որոշակի աճ ունի։ Պետք է նաև հասկանալ, որ այդ աճը կայուն չէ, և այդ տվյալները փոփոխման ենթակա են»,- ընդգծեց Թավադյանը։

Հիշեցնենք՝ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մինչ ֆեյսբուքյան «ստատուսչիները» ինչ-որ մտացածին, հնարած տնտեսական անկումների մասին տեքստեր են մոգոնում, պարզապես հիշեցնեմ, որ 2025թ. 1-ին կիսամյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը աճել է 6,3%-ով, և արձանագրվել են ռեկորդային քանակով աշխատատեղեր (796,5 հզ) ու աշխատավարձեր»։

Ամենից շատ դիտված

13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
11:18 Անորոշ վիճակ Գյումրիում, խուլ դժգոհություն մարզպետների մոտ, հերթը ԿԳՄՍ մյուս փոխնախարարինն է․ Մամուլ