Ուղիղ եթեր

Ինչու է նախագահն «առաջին պլան մղվել», բյուջեից խլված 6 մլն դոլարը չի վերադարձվի. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում այս պահին անհասկանալի իրավիճակ է: Բանն այն է, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բոլորի տեսադաշտից «անհետացել» է. որեւէ գրառում չի անում, չի հստակեցնում իր պլանները եկեղեցու գործընթացների վերաբերյալ, ու հստակ չէ, թե երբ է սկսելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, կամ կսկսի արդյոք, թե ոչ: Կարելի է ասել՝ մշուշոտ իրավիճակ է ՔՊ-ի ներսում. բոլորն իրարից հետաքրքրվում են, թե ինչ սպասել, երբ: ՔՊ-ում թեժ քննարկվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անակնկալ ի հայտ գալը, թե ինչպես տարիներ շարունակ նախագահի նստավայրից դուրս չգալով՝ արդեն մի քանի օր է նա Սյունիքի մարզի տարբեր գյուղերում է շրջում, տարօրինակ հայտարարություն անում: Խաչատուրյանը արտասովոր պահվածքով զրուցում է գյուղացիների հետ, հայտարարում, թե պետությունը փողի խնդիր չունի, աջուձախ մուննաթ գալով խոսում է սյունեցիների հետ, երեկ էլ գովում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը քաղաքը, ըստ Խաչատուրյանի, «լավ է պահել»: Իշխանությունների ներսում թեժ քննարկվում էր, թե նախ՝ ինչու է նախագահն «առաջին պլան մղվել» ու հետո՝ ինչու է «անհետացել» Նիկոլ Փաշինյանը»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստացվում է այնպես, որ սկանդալայն վարքով աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգին (նա վերջերս կրկին հայտնվեց Հոլիվուդյան սկանդալում) հայաստանյան համերգում կփոխարինի մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսը։ Սնուփ Դոգից՝ Ջենիֆեր Լոպես. ինչպե՞ս ԿԳՄՍՆ-ին եւ ՀՀ Կառավարությանը խաբեց «Դոպինգ Սփեյս» կազմակերպությունը։ Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, ըստ որի՝ Սնուփ Դոգին կփոխարինի Ջենիֆեր Լոպեսը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ