copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 10:03 01-08-2025

Կարմրաշեն գյուղի սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն․ վերջինս մահացել է. shamshyan.com

Հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կարմրաշեն գյուղի սարերում հայտնաբերվել է տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 08։00-ի սահմաններում Կարմրաշեն գյուղի «Կարաջալղ» կոչվող տարածքում մեղուները խայթել են Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Սեյրան Հ․-ին, ինչից հետո վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, ինչը նկատել է մեղվապահ, Վայոց ձորի մարզի բնակիչ 67-ամյա Ալեքսան Ս․-ն և մոտեցել է Սեյրան Հ․-ին, «Դեքսա» տեսակի դեղահաբ է տվել խմելու և իր ավտոմեքենայով փորձել է տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից