copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:20 01-08-2025

Պապոյանը վիրավորում է կոնյակագործին, ժողովրդին ու իրեն

Ռուսական ազդեցությունից ազատվելու և ԵՄ-ի հետ գործակցելու հակառակորդներն ասում են, թե հայկական ապրանքն անօրակ է, ԵՄ-ում չի ընդունվի։ Իսկ ռուսական շուկան աղքատ է, ողորմելի, որտեղ կարելի է իրացնել ցածրորակ հայկական արտադրանքը։ Այսպիսի մոտեցումները ապապետական են, պարունակում են վիրավորանք, թե հայերը այնքան ապաշնորհ են, որ նորմալ, որակյալ ապրանք չեն կարող արտադրել։

Կառավարության հուլիսի 31-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն, անրադառնալով կոնյակի արտահանման խնդիրներին, նշել է, որ որակի ստուգման խնդիր է եղել։

«Բազմաթիվ հրապարակումներ էին լինում, որ Հայաստանից արտահանվող կոնյակն իրական խաղողի սպիրտից չէ։ Հիմա այլ երկիր ստուգում է, 90%-ից ավելին դրական է»,- ասել է Պապոյանը՝ նշելով, որ մարդիկ պարզապես չեն իմացել, որ պետք է ստուգման ենթարկեն։ «Պարզվում է՝ լավ էլ որակով արտադրանք ենք թողարկում։ Ինքս հաճելիորեն զարմացած եմ»,- ասել է Պապոյանը՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպություններն էլ են արդեն դա արձանագրում։

Այսպիսով՝ ակնարկվում է, թե ռուսները հայկական կոնյակի մասին վատ բաներ են տարածել, թե անորակ է, խաղողի սպիրտից չէ պատրաստված։ Իսկ մեկ այլ երկրի կամ միջազգային կազմակերպության ստուգման արդյունքում պարզվել է, որ 90 տոկոսով համապատասխանում է չափանիշներին։

Այստեղ ուշագրավ է այն, որ նախարար Պապոյանը «հաճելիորեն զարմացած է», որ հայկական կոնյակը 90 տոկոսով համապատասխանում է որակի պահանջներին։ Սա վիրավորական է, քանի որ ակնարկ է պարունակում, թե նախարարի համար անսպասելի էր, որ հայկական կոնյակը կարող է որակյալ լինել։ Այսինքն՝ նա կարծում էր, որ այն անորակ է։ Հետո, երբ պարզվել է, որ որակյալ է, հաճելիորեն զարմացել է

Ինչո՞ւ է նախարար Գևորգ Պապոյանը կասկածել հայկական կոնյակի որակին ու հետո հաճելիորեն զարմացել, որ 90 տոկոսով դրական է։

Ինչ-որ առումով հասկանալի է, որ չբարեկամ ինչ-որ երկիր ինչ-ինչ քաղաքական, տնտեսական հետաքրքրություներից ելնելով, հայկական արտադրանքի մասին կարող է վատ կարծիքներ տարածել, թե ստանդարտին չի համապատասխանում, կեղծ է, անորակ և այլն։ Հայ իշխանությունը իրավունք չունի կասկածել։ Տեսականորեն չի բացառվում, որ հայկական ինչ-որ ապրանք անորակ լինի։ Հնարավոր է՝ այլ երկրում ստուգման արդյունքում պարզի, որ անորակ է։ Ու դրանից հետո պատասխանատուն, տվյալ դեպքում նախարար Պապոյանը պետք է ներողություն խնդրի գործընկեր երկրից, որ անորակ ապրանք են ուզեցել վաճառել։ Սակայն կանխավ կասկածելը, որ այն անորակ է, սա, իրոք, վիրավորական է։

Հաճելիորեն զարմացած նախարարը, հավանաբար, կարծել է, թե հայ արտադրողը վատն է, անպտասխանատու։ Այնքան սրիկա է, որ իմանալով, որ կոնյակն անորակ է, և այն հնարավոր է պարզել ստուգման արդյունքում, փորձել է այդ ակնհայտ անորակ ապրանքը հանել այլ երկիր վաճառքի, վրան գրելով՝ արտադրված է Հայաստանում։

Կարճ ասած՝ նախարարի հաճելիորեն զարմանալը ապապետական մոտեցում է։ Տնտեսության զարգացման հարցում էական են ոչ միայն ներդրումներն ու աշխատասիրությունը, այլև տնտեսվարողի և քաղաքականություն որոշողի ներդաշնակությունը։ Եթե նախարարը կասկածում է, որ հայկական ապրանքը կարող է որակյալ լինել, ապա այդպիսով վիրավորում է կոնյակագործին, ժողովրդին ու քաղաքականություն որոշողին՝ այսինքն՝ իրեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում