copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:17 27-01-2022

Նա վիրավորել է թուրք ժողովրդին. Էրդողանը՝ լրագրողուհու կողմից իրեն հասցեագրված վիրավորանքի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը NTV ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ լրագրող Սեդեֆ Քաբաշը, որն իր քաղաքականությունը մեկնաբանել է վիրավորական ասացվածքով՝ պալատում գտնվող անասունի վերաբերյալ, վիրավորել է թուրք ժողովրդին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես այս ժողովրդի որդին եմ, ես նախագահ եմ՝ ձայների 52 տոկոսով ընտրված։ Իրականում նրանք վիրավորում են հենց ազգին Թայիփ Էրդողանի աչքում։ Գոմի հետ նմանությունը նույնպես վիրավորանք է այս սիրելի ժողովրդի նկատմամբ, դա մշակույթի բացակայություն է»,- ասել է նա։

Գործակալությունը նշում է, որ Թուրքիայում նախագահին վիրավորանքը քրեորեն պատժելի է։ Այսպես, անցյալ տարվա աշնանը գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել են Էրդողանին վճարել ավելի քան 43 հազար թուրքական լիրա՝ Ազգային մեծ ժողովում (տեղական խորհրդարանում) նրա դեմ արված արտահայտությունների համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում