Օրեր առաջ «Արմենպրես»-ը հարցազրույց է հրապարակել AxelMondrian & Partners ընկերության հիմնադիր Շուշան Հարությունյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում վերջինս պատասխանել է հարցին` ճի՞շտ է, որ վատ PR-ը ևս PR է։
Նրա խոսքով սոցիալական ցանցերում մեծ թվով դիտումներ հավաքած տեսանյութերի մեծ մասը խեղկատակություններ են, որոնք բավարարում են դիտորդների թաքուն զգացումները:
«Ճիշտ չէ: Կարելի է և տնտեսապես շատ ավելի քիչ ներդրում է պահանջում հայտնի դառնալը խեղկատակությամբ: Հայտնիությունը ավտոմատ չի նշանակում վստահություն: Պետք չէ խայտառակվել, ծաղրի առարկա դառնալ ու անունը դնել սև PR», - ասել է Շուշան Հարությունյանը:
Ուշագրավ է, հարցազրույցը հրապարակելուց օրեր անց յն հեռացվել է «Արմենպրես»-ից․ թերևս, գրաքննության նոր մակարդակ ունենք։
Մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ն առաջիկայում կդիմի Շուշան Հարությունյանին։