copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:16 31-07-2025

Երևանում «Honda»-ն բախվել է բազալտե եզրաքարին, շրջվել ու բռնկվել. 21-ամյա վարորդի կյանքի համար պայքարում են. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արման Ա.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում՝ թիվ 13 հասցեի մոտ՝ ժողովրդին հայտնի շրջանաձև խաչմերուկի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգությունը ստանալուց հետո նշված բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում