copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 23:16 29-07-2025

Վազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 26-27-ը Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 3000 մետր վազք մրցաձևում ցույց տալով 8:13.12 արդյունք: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Մկրտչյանը հանդես է եկել նաև 1500մ վազք մրցաձևում և 3:44.15 արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարի Սարգսյանն անկախ Հայաստանի պատմության ամենաբարձր արդյունքն է գրանցել կանանց շրջանում՝ 3000մ վազքատարածությունը հաղթահարելով 10:18.87 ժամանակում: Նա հանդես է եկել նաև 1500մ վազք մրցաձևում՝ ցույց տալով 4:42.60 արդյունք:

Գոռ Հարությունյանը 800մ վազքում գրանցել է 1:53.85 արդյունք, իսկ եռացատկորդ Լևոն Աղասյանը երեք անհաջող փորձերից հետո դուրս է մնացել հետագա պայքարից:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում