copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:50 29-07-2025

Հանրությանը «կրթել» փորձող խմբակի համար մեծ հաճույք է, երբ մայրուղու վրա ժամերով կանգնած փրկարարներն իրենց պատվի են արժանացնում. Դանիելյան

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Դեռևս ամիսներ առաջ Ազգային ժողովում հարց էի ուղղել ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանին, թե արդյո՞ք օրինական է, երբ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ներգրավվում են շուրջօրյա հերթապահության մեջ՝ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային պատվի առնելու համար։

Նախարարն առաջարկեց գրավոր դիմել, ինչին ի պատասխան՝ ստացել եմ թերի պարզաբանում, թե փրկարարական ծառայողները նշված վայրերում իրականացնում են ծառայություն՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում։

Մինչդեռ, բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ հատկապես վարչակարգի պարագլխի մարզային այցելությունների ժամանակ ՆԳՆ փրկարար ծառայության հարյուրավոր աշխատակիցներ հայտնվում են ավտոճանապարհների մայթերին։

Արդյո՞ք այն չի իրականացվում հարկադրանքի միջոցով, և արտաժամյա, ինչպես նաև՝ հանգստյան և տոն օրերին հավելյալ աշխատանքի դիմաց վճարվու՞մ են արդյոք աշխատակիցները համապատասխան կարգով։

Հայտնի է, որ փրկարար ծառայությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության և տնտեսության օբյեկտների (տարածքների) պաշտպանության, ինչպես նաև փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներ:

Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ վարչապետին կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյանին դիմավորելու համար ժամերով ավտոճանապարհներին հերթապահություն իրականացնելը։

Հատկապես հիմա, երբ Հանրապետության ողջ տարածքում մոլեգնում են հրդեհները, ՆԳՆ փրկարար ծառայության ողջ անձնակազմը պետք է ներգրավված լինի հենց դրանց տարածումը կանխելու աշխատանքներում։

Հանրությանը «կրթել» փորձող այս խմբակը, իրականում, թքած ունի շրջակա միջավայրի և մեր անվտանգության վրա։ Ինքնահաստատման խնդիր ունեցող այս անձանց համար մեծ հաճույք է, երբ մայրուղու վրա բաց երկնքի տակ ժամերով կանգնած փրկարարներն իրենց պատվի են արժանացնում։

Սա ոչ միայն հարցեր է առաջացնում աշխատանքային իրավունքների ոտնահարման և չարաշահման առումով, այլև արատավոր փորձ է ստվեր գցելու փրկարար ծառայողի մասնագիտական արժեքների վրա»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ