copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:44 29-07-2025

Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ամրապնդելու մասին օրենք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որն ընդլայնում է Ուկրաինայի անվտանգության ծառայության լիազորությունները և ավելացնում աշխատակիցների թիվը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է տեսաուղերձում։

«Ստորագրել եմ օրենք, որն ամրապնդում է Անվտանգության ծառայությունը՝ դրան տալով ավելի շատ հնարավորություններ իրականացնելու իր մարտական առաքելությունները և ոչնչացնելու օկուպանտին, ինչպես նաև անցկացնելու հատուկ գործողություններ Ուկրաինայի պաշտպանության համար։ Մասնավորապես, կավելացվի Հատուկ գործողությունների կենտրոնի անձնակազմի թվաքանակը, որը կոչվում է նաև «Ալֆա» ստորաբաժանում, որն ամենաարդյունավետն է»,- ասել է Զելենսկին։

Գերագույն Ռադայի կայքում հրապարակված օրինագծի մեջ նշված է, որ ռազմական դրության ժամանակ Հատուկ գործողությունների կենտրոնում կաշխատի ոչ պակաս, քան 10 000 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ խաղաղ ժամանակ Անվտանգության ծառայության աշխատակիցների թիվը կկազմի 37 000, իսկ ռազմական դրության ընթացքում՝ 41 000 մարդ, ինչը կախված կլինի երկրի զորահավաքի պլանից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ