Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 28-07-2025

Ատելություն ու հուսահատություն ստեղծողը հենց Նիկոլ Փաշինյանն է․ հարցում

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել, նշելով, որ Հայաստանում չկան ատելություն, հուսահատություն և լարվածություն։

«Ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն։ Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։ Փսեվդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին։ 2021–ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդերին հարց ուղղել․ «Հայաստանում ատելություն, լարվածություն, հուսահատություն կա՞ն։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի տեսնում դա»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ Հայաստանում կան և՛ ատելություն, և՛ լարվածություն, և՛ հուսահատություն։

«Իհարկե կան։ Ինքն ինչ ուզում ասում ա, բայց մենք չենք հավատում դրան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այդ ատելության ու հուսահատության կազմակերպողը հենց իշխանությունն է։ «Իհարկե կան։ Ինքը կազմակերպողն է այս ամենի։ Այս իշխանությունն ամեն օր լարվածության նոր օջախներ է ստեղծում՝ մանր կամ մեծ։ Սա իրենց քաղաքականության մաս է կազմում, իշխանության վրա մնալու քաղաքականության»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ «Ամեն ինչ էլ կա։ Էս ինչ երկիր ա, որ չլինի։ Դրա անունը մի տուր, կպիտ ասած յախք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը