Տեսանյութ Նրանց կարծիքով Ներքին 10 ամիս առաջ - 18:00 28-07-2025

Նիկոլը յանմ սաղ քցել ա տեղը, դորդուբեշ ա արել, հիմա էլ գնում ա հանգստանալու․ հարցում

Նիկոլ Փաշինյանն արձակուրդ կգնա։ Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում։ Ի՞նքն է հանգստանալու, թե՞ մենք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի արձակուրդ գնալով, բոլորը կհանգստանան, որոշներն էլ ասացին, որ պարզ չէ՝ իր արձակուրդ գնալով ժողովուրդը կհանգստանա՞, թե՞ ոչ։

«Մենք՝ բոլորս»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե արձակուրդ պետք է գնա, այլ հեռանա։

«Մենք պետք է հանգստանանք, ինքը՝ հեռանա»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել, որ հիմա էլ հանգստանում է։

«Յանմ սաղ արել-դրել ա, դորդուբեշ ա արել, հիամ էլ էթում ա հանգստանալու։ Յանմ սաղ դզել քցել ա տեղը, հիմի էլ էթում ա հանգստանալու, ամոթ չեն անում դրանք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պարզ չէ՝ Նիկոլ Փաշինյանը թույլ կտա՞ մարդկանց հանգստանալ իրենից։

«Բայց արդյոք ինքը մեզ էդ հնարավորությունը կտա՞, որ իրենից հանգստանանք»,- ասաց նա։

«Եթե ճիշտն ասենք, մենք իրենից կհանգստանանք։ Ես նրա անունը չեմ ուզում տամ, ընդհանրապես չեմ ուզում լսեմ նրա անունը, որովհետև գիտեմ, որ նա դավաճան ա, մարդասպան ա և ստախոս»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը