Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:01 28-07-2025

Ոնց որ դուք էլ էիք երեկ ինտենսիվ աշխատում. Տիգրան Ավինյանը՝ Արմեն Բեգոյանին

Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, երբ քաղաքապետին զեկուցեցին երեկ Վարդավառի տոնակատարության ժամանակ օգտագործված ջրցան մեքենաների մասին, Տիգրան Ավինյանը, դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, ասաց. «Ձեր տեխնիկան էլ էր չէ՞ երեկ աշխատում: Ոնց որ դուք էլ էիք երեկ ինտենսիվ աշխատում»:

«Այո»,- արձագանքեց Բեգոյանը: