copy image url
Հայտարարագիր 1 տարի առաջ - 22:00 25-07-2025

3 բնակարան, 35․3 մլն փոխառություն, 3․2 մլն անկանխիկ, 24․2 մլն եկամուտ․ Քրիստիննե Գրիգորյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Քրիստիննե Գրիգորյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Գրիգորյանը 2019-2021 թվականներին Նիկոլ Փաշինյանի կաբինետում զբաղեցրել է Արդարադատության նախարարի տեղակալի, 2021-2022 թվականներին էլ՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնները։ 2022-ի հունվարից մինչև 2023-ի հունվարը նա զբաղեցրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, որից հրաժարական է տվել այլ աշխատանքի առաջարկ ստանալու արդյուքնում։ 2023-ի հոկտեմբերի 4-ին նա Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ և առ այսօր շարունակվում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Գրիգորյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 բնակարան՝ Երևանի Քանաքեռ–Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում, որոնք նա ձեռք է բերել 2015 թվականի հուլիսի 5-ին և 2021 թվականի մարտի 31-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ բնակարան՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, որը գնել է 2004 թվականի սեպտեմբերի 30-ին։ Տարեվերջին 3 բնակարանն էլ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Քրիստիննե Գրիգորյանը չի հայտարարագրել։
Նա Միկշին ՍՊԸ-ում ունեցել է 35 մլն 335.000 դրամ փոխառություն՝ 13.58% անվանական տոկոսադրույքով, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Քրիստիննե Գրիգորյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 4 մլն 862․857 դրամ, տարեվերջին՝ 3 մլն 276․467 դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 900 հազար դրամ և 1000 դոլար, տարեվերջին՝ 29 հազար դրամ և 480 դոլար։

2024 թվականի հաշվետու տարում Գրիգորյանի եկամուտները կազմել են 24 մլն 245․716 դրամ, որից 21 մլն 461․595 դրամն Արտաքին հետախուզության ծառայությունից ստացած աշխատավարձն էլ, 2 մլն 784․121 դրամն էլ՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացած եկամտհարկի վերադարձը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 997․974 դրամ։

Գրիգորյանն իր եկամուտներից 8 մլն 676․121 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը