Ուղիղ եթեր

Ֆուտբոլասերների բացականչությունները, ՀԷՑ-ի նշանակումները, ՌԴ այցի արդյունքները․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար եւ հայաստանյան խոշորագույն բարերար Սամվել Կարապետյանը Երեւանի «Կենտրոն» ՔԿՀ-ի ԱԱԾ «պադվալից» հայտարարել է՝ նոր քաղաքական թիմ է ձեւավորում եւ մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Կարապետյանը միանշանակ որոշել է ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց միավորվելու նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ երեկոյան, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը։ մարզադաշտում հնչել են բացականչություններ՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Մեր ձեւով» եւ այլ կարգախոսներ։
Չնայած այն բանին, որ հայրենի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ՀԷՑ-ը խլել են, ու ամեն բան կարգին է, սակայն իրականում ներսում բավականին լարված իրավիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ է ուղարկել 4 ամսով՝ հարցերը լուծելու ու վերադառնալու համար, բայց արբիտրաժային դատարանի որոշումը ողջ պլանները խառնել է իրար:
երեկ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լեւոն Օհանեսյանը, որն այդքան էլ «պատահական» մարդ չէ։ Լեւոն Օհանեսյանը եղել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրենը. հիմա այդ հիմնադրամը գլխավորում է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման մասին համառոտ հայտարարությունից հետո Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը լռել է, փոխարենը իշխանականներն աշխուժացել են, թե դա հաղթանակ համարել չի կարելի։ Կան տեղեկություններ, որ ամեն ինչ կախված է Փաշինյանի ռուսաստանյան այցի արդյունքներից` եթե Փաշինյանը գործարքի գնա ՌԴ-ի հետ, ապա բոլորովին թքած կունենան միջազգային դատարանի ցանկացած որոշման վրա։

Օրաթերթը նաև գրում է․
Երեկ Հայաստանի ԱԺ նախագահը գրառում է արել, թե Մարգարիտա Սիմոնյանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին: Խոսքը ռուսական «Ռաշա թըդեյ» պետական լրատվական գործակալության տնօրեն, պուտինյան պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանի մասին է։ Անգամ իշխանական շրջանակներում էին տարակուսած՝ ինչպես է պետության երկրորդ պաշտոնյան իրեն թույլ տալիս «հավասարվել» պրոպագանդիստի հետ եւ նման գրառում անել։

Ամենից շատ դիտված