copy image url
Հայտարարագիր 11 ամիս առաջ - 22:00 24-07-2025

2 բնակարան, մեքենա, 1․9 մլն կանխիկ, 14․8 մլն եկամուտ․ Նազելի Բաղդասարյանի և ամուսնու ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և նրա ամուսնու՝ Լևոն Անտոնյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Բաղդասարյանը 2019-2021 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր՝ իշխանական «Իմ քայլը» և ՔՊ խմբակցություններից, 2021-2023 թվականներին զբաղեցրել է Շիրակի մարզպետի, 2023-ի փետրվար-հունիս ամիսներին Փաշինյանի օգնականի, իսկ 2023-ի հունիսիս նրա մամուլի քարտուղարի պաշտոնները։

Որպես անշարժ գույք՝ Բաղդասարյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան՝ Գյումրիում, որը նա գնել է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, վերջինս չի հայտարարագրել։

Բաղդասարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 425 հազար դրամ, տարեվերջին՝ 830 հազար։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 870 հազար դրամ, տարեվերջին՝ 235 հազար։

2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 10 մլն 427․797 դրամ, որից 10 մլն 361․484 դրամը Փաշինյանի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 66․313 դրամն էլ՝ Կանանց իրավունքների տուն ՀԿ-ից քաղիրավական պայմանագրերով ստացած այլ եկամուտը։

Վերջինիս ամուսինը՝ Լևոն Անտոնյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է կնոջ հայտարարագրած բնակարանը՝ Գյումրիում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ, ինչպես նաև մեկ այլ բնակարան՝ Երևանում՝ կրկին համատեղ սեփականությամբ, որը ձեռք է բերել 1994 թվականի օգոստոսի 4-ին։ Տարեվերջին 2 բնակարանն էլ պահպանվել են։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2014 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2022 թվականի հունիսի 15-ին։

Անտոնյանի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 650 հազար դրամ, տարեվերջին՝ 1 մլն 700 հազար։

2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 4 մլն 393․773 դրամ, որը Պետական եկամուտների կոմիտեից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը