Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 23:25 23-07-2025

Ինչ արդյունք են տվել ռուս-ուկրաինական բանակցությունները. մանրամասներ

Ռուսական կողմը առաջարկել է հայտարարել կարճատև հրադադարի ռեժիմներ՝ 24-48 ժամով, որպեսզի հնարավոր լինի դուրս բերել վիրավորներին և զոհված զինծառայողների մարմինները։

Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել է իրականացնել առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում յուրաքանչյուր կողմից։

Ռուսաստանը պատրաստ է Կիևին փոխանցել ևս 3000 զոհված ուկրաինացի զինվորների մարմիններ։

Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները հուշագրերի շուրջ «բավականին հեռու են միմյանցից», սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

Ուկրաինացի երեխաների՝ 339 անունից բաղկացած ցուցակը Ռուսաստանը «լիովին ուսումնասիրել է», նրանց մի մասն արդեն վերադարձել է Ուկրաինա, իսկ մնացածի հարցով աշխատանք է ընթանում։

Մեդինսկու խոսքով՝ անհրաժեշտ է մանրամասնորեն մշակել պայմանագրի բոլոր կետերը, որպեսզի հնարավոր լինի Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որը պետք է լինի «վերջակետը»։

Ամենից շատ դիտված