copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:25 23-07-2025

Եթե խնդիր ունես Գարեգինի հետ, դռները փակեք, իրար միս կերեք ինչքան ուզում եք․ «Դոգը»՝ Փաշինյանին

ԱՄՆ-ում կալանավորված «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը, մեկուսարանից հանդես է եկել կոչով՝ կապված Հայաստանում վերջին ներքաղաքական իրադարձությունների հետ։ Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել ժողովրդին չտանել բախումների:

«Եթե խնդիր ունես Գարեգինի հետ, լուծի դա դռների ետևում, դռները փակեք, իրար միս կերեք ինչքան ուզում եք: Բայց ո՞նց ես քո հանցագործությանը մասնակից դարձնում անմեղ ժողովրդին», - հայտարարում է Ղուկասյանը:

Նա նաև իր հետևորդներին է խնդրել չմիանալ վարչապետի առաջարկին և չմասնակցել Էջմիածնի հրապարակում նրա հայտարարած հավաքին: Վարդան Ղուկասյանը քաղաքացիներին հորդորում է Փաշինյանի հայտարարած նախաձեռնությանը միանալուց առաջ մտածել, թե այն ինչ հետևանքներ կարող է ունենալ:

«Մտածեք ձեր ապագայի մասին, մտածեք ձեր սերունդների մասին, մտածեք՝ ինչ պատասխան եք դուք տալու վաղը ձեր զավակներին, և, վերջիվերջո, դուք հավատացյալ ժողովուրդ եք, եթե իրոք հավատացյալ եք, վախեցեք երկնային գրասենյակի՛ անեծքից: Չի կարելի մտնել մի տարածք, որը որ հավիտյանս հավիտենից համարվում ա հավատացյալ ժողովրդի համար Աստծո ոտքը դրված վայր, իջել է միածին՝ Էջմիածին, և պղծել հիմա ըտեղ, կներեք, անգամ ես ինձ նման բան չեմ կարող թույլ տալ», - հայտարարել է ն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ